ՄԵՐ ՄԱՍԻՆ

Բարի գալուստ «Արբակ և որդիներ» ՍՊ ընկերության պաշտոնական կայքէջ։

«Արբակ և որդիներ» ՍՊԸ-ն հանդիսանում է «Ա 88» կոպերատիվի իրավահաջորդը, որը հիմնադրվել է 1988 թ-ին և 2001 թ-ին վերանվանվել է «Արբակ և որդիներ» ՍՊԸ։

Ընկերության բարձրակարգ և փորձառու մասնագետները նախագծման բնագավառում տիրապետելով նորարական մեթոդներին և խիստ պահպանելով սեյսմակայուն շինարարության  նախագծման նորմերը՝  ստեղծում են որակյալ նախագծեր, որի արդյունքում  «Արբակ և որդիներ»  ընկերությունը ձեռք է բերել բարի համբավ ու դարձել պատվիրատուների վստահելի գործընկերը:

Ընկերությունը հեղինակ է ավելի քան 1000 նախագծային աշխատանքների, որոնց թվում են՝ հյուրանոցներ, առանձնատներ, բարձրահարկ բնակելի շենքեր և թաղամասեր, արդյունաբերական և հանքարդյունաբերական ձեռնարկություններ, առևտրի և սպասարկման կենտրոններ, դպրոցներ, մանկապարտեզներ, սպորտային համալիրներ, հիվանդանոցներ և եկեղեցիներ։

Կազմակերպությունը մեծ ավանդ ունի Արցախում և աղետի գոտում կատարած բազում նախագծային աշխատանքների գործում և մասնակցել է մի շարք բարեգործական ծրագրերի։

Մեր ընկերությունը համագործակցում է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի հետ, որի պատվերով կատարել է ավելի քան 80 օբյեկտների նախագծման աշխատանքներ, համագործակցում է նաև այլ կազմակերպությունների և անհատների հետ։

Ընկերությունը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, աշխատում է AutoCAD,  3Dmax, Autodesk Revit, ArchiCAD, Adobe Photoshop և Lira SAPR  լիզենզավորված ծրագրով։

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

+374 10 555 072
+374 93 043 773
info@arbakvordiner.am

embed code google maps